«Բարսելոնան» խնդրանքով դիմել է Կլեման Լանգլեին

«Բարսելոնան» խնդրանքով դիմել է թիմի պաշտպան Կլեման Լանգլեին, որպեսզի ֆրանսիացի պաշտպանը համաձայնվի նվազեցնել իր աշխատավարձը։ Կատալոնական թիմը ցանկանում է վաճառել իր ֆուտբոլիստին, բայց Լանգլեի աշխատավարձը կարող է խնդիր դառնալ հնարավոր վաճառի դեպքում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրով ֆրանսիացի պաշտպանը վաստակում է 16 միլիոն եվրոյից մի փոքր ավելին։ Այս պահին 29-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Վիլյառեալը»։

Կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն նա մերժել է նրանց առաջարկները։

Անցած մրցաշրջանում ֆրանսիացին վարձավճարով հանդես էր գալիս «Ասթոն Վիլայում»։