Մատեյս դե Լիգտը և Նուսաիր Մազրաուին մոտ են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Մյունխենի «Բավարիայի» պաշտպաններ Մատեյս դե Լիգտը և Նուսաիր Մազրաուին մոտ են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ը՝ երկու տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները ժամանում տեղի օդանավակայան՝ բուժզննում անցնելու և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրեր կնքելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը «Բավարիային» կվճարի 45 միլիոն եվրո (գումարած 5 միլիոն եվրո բոնուսներ) դե Լիգտի համար, իսկ 25 միլիոն եվրո՝ Մազրաուիի համար։