Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ադամ Գլոզեկը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
22-ամյա չեխի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի մի շարք անանուն ակումբներ։ Գերմանական թիմը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե ստանան 17-18 միլիոն եվրոյի առաջարկ։
Գլոզեկը «Բայերում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։