«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան սոցցանցում։
«Ալ-Կադիսիան» արգենտինացուն առաջարկել է 4 տարվա պայմանագիր՝ չորս տարվա ընթացքում 100 միլիոն եվրո աշխատավարձով: Այնուամենայնիվ, 30-ամյա ֆուտբոլիստը նախընտրեց մնալ իտալական ակումբում, քանի որ ցանկանում է տիտղոս նվաճել հռոմեացիների հետ։
Անցած մրցաշրջանում Դիբալան «Ռոմայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։