Միկել Արտետան անդրադարձել է Էդի Նկետիայի ապագային

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է թիմի հարձակվող Էդի Նկետիայի՝ ակումբում ապագայի վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» և եվրոպական այլ ակումբներ։

«Բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր ներկայումս թիմում են և մասնակցում են նախամրցաշրջանային փուլին, ակումբում մնալու մեծ հնարավորություններ ունեն: Դրա համար նրանք մեզ հետ են»,- Արտետայի խոսքերը մեջբերում է լրագրող Կայա Կայնակը։

Նկետիան «Արսենալի» սան է։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը «զինագործների» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։