Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սամու Օմորոդիոնի տեղափոխությունը «Չելսի» ձախողվեց։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ը։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը չեղարկվել է պայմանագրում կատարված փոփոխությունների պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» համաձայնվել է գնել Օմորոդիոնին 40 միլիոն եվրոյով։
Նշվում է, որ «Չելսիի» առաջնահերթ թիրախն այժմ լինելու է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը։