«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա», հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել 32-ամյա իսպանացուն, ով ազատ գործակալ է։
Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Օգոստոսի 11-ին ֆուտբոլիստը հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին։