Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Նոան» մրցեց Գյումրիի «Շիրակի» դեմ։
Ռուի Մոտայի սաները ջախջախիչ հաղթանակի հասան մրցակցի նկատմամբ՝ դարպասն ուղարկելով 5 գնդակ և բաց չթողնելով ոչ մեկը։
Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Էրալդո Չինարին (19’, 53’)։ Մեկական գոլ խփեցին Գոնսալո Գրեգորիոն (2’), Հելդեր Ֆերեյրան (84’) և Մեթյու Այասը (90’)։