«Վեստ Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

Երևանի «Վեստ Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Իսա Ջիբրիլ Տրաորեն։

19-ամյա հարձակվողը ծագումով Մալիից է, սակայն ամբողջ կարիերան անցկացրել է Իտալիայում՝ հանդիսանալով «Միլանի» սան:

Տրաորեն Մալիի Մ-21 հավաքականի թեկնածու է, վերջերս մասնակցել է Մալիի Օլիմպիական (Մ-23) հավաքականի սելեկցիոն հավաքին», – նշված է հայտարարության մեջ։