«Ռեալը» պատրաստվում է երկու սուպեր տրանսֆեր հայտարարել

Մադրիդի «Ռեալը» գալիք ամառ ծրագրել է երկու աղմկահարույց տրանսֆեր, ինչպես հայտնում են Todofichajes-ի էջերը։

«Արքայական» ակումբի հետաքրքրությունների թվում են «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և «Ինտերի» կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Բարելլան: «Ռեալը» կարող է անգլիացուն անվճար պայմանագիր կնքել, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը:

«Ռեալը» ստիպված կլինի վճարել Բարելլայի տրանսֆերի համար, քանի որ նա «ներաձուրիների» հետ պայմանավորվածություն ունի ևս 5 տարի։ Նրա շուկայական գինը 80 միլիոն եվրո է։

Անցած մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հաղթող։