«Չելսիի» սանին արգելել են օգտվել ակումբի տարածքից մինչև նրա հեռանալը

Ինչպես հայտնում է անգլիական The Telegraph պարբերականը, «Չելսիի» սանին արգելել են օգտվել հիմնական թիմի տարածքից, քանի դեռ չի լքել ակումբը։

Ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել պաշտպանին այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն ինքը՝ Չալոբան, չի ցանկանում հեռանալ։

«Չելսին» ցանկանում է, որ ֆուտբոլիստը կենտրոնանա իր ապագայի վրա, այլ ոչ թե ստանա թիմի հեռանկարների մասին սխալ տպավորություններ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացին արդեն տեղափոխվել է երիտասարդական թիմ։ Տրևո Չալոբան «Չելսիի» համակարգում է ութ տարեկանից և այս ընթացքում 80 հանդիպում է անցկացրել թիմի հիմնական կազմում, խաղացողին վերջերս կապում են «Ինտերի» և «Քրիսթալ Փելասի» հետ։