Նիկո Ուիլյամսի համար «Բարսելոնան» կվճարի 62 միլիոն եվրո

Իսպանացի լրագրող Մարկալ Լորենտեն խոսել է «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին։

«Երբ ակումբը գտնվում է ծանր տնտեսական իրավիճակում, շատ կարևոր է լավ ծրագիր ունենալ։ «Բարսելոնան» մտադիր է 62 միլիոն եվրո վճարել Նիկո Ուիլյամսի համար, իսկ Դանի Օլմոյի համար արդեն վճարել է 55+7 միլիոն»,- գրել է Լորենտեն սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանն ավարտել է երկրորդ հորիզոնականում։