«Բարսելոնան» կվաճառի թիմի պաշտպան Խուլիան Արաուխոյին։
Մեքսիկացին կարիերան կշարունակի «Բորնմութում»։ 22-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբը կստանա 10 մլն եվրո։ Պայմանագրով նախատեսված չեն ֆուտբոլիստի հետգնման կամ հետագա վաճառքի տոկոսի մասին կետեր, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնան» Արաուխոյին ձեռք բերեց «Լոս Անջելես Գելեքսիից» 2023 թվականի հունվարին 4 միլիոն եվրոյով։