Ժյուլ Կունդեն խոսել է ֆուտբոլում իր մտավախության մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է ֆուտբոլում իր մտավախության մասին։

«Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ կարիերայիս վերջում կզղջամ բաց թողնված հնարավորությունների համար, այն բանի համար, որ չեմ հասել իմ առավելագույնին։

Որպես մարզիկ՝ քեզ շատ բան է սպասվում, և որոշ ֆուտբոլիստներ սխալ շրջադարձեր են կատարում, մոլորվում, քանի որ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են ասում ուրիշներն իրենց մասին»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։

Ժյուլ Կունդեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։