Կլեման Լանգլեն կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «Յուվենտուսը» դիտարկում է 29-ամյա պաշտպանի տրանսֆերը Տոդիբոյի տրանսֆերը ձախողելուց հետո։

Նախորդ մրցաշրջանում Լանգլեն վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 25 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։