Էմերիկ Լապորտը ցանկանում է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն

«Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», ով հետաքրքրված է իրենով, սակայն պատրաստ չէ վստահ որոշում կայացնել սաուդյան ակումբի հետ գործող պայմանագիրը խզելու վերաբերյալ, որտեղ նա վաստակում է 24 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի ընթացքում, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի պաշտպանի տեղափոխությունը «Ռեալ» հավանության է արժանացել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։