Ֆրենկի դե Յոնգը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Ջանլուիջի Լոնգարին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը փորձում է ֆուտբոլիստին վաճառել 60 միլիոն եվրոյով՝ առանց բոնուսների։ Անձամբ՝ կիսապաշտպանը, տրամադրված է շարունակելու խաղալ կատալոնացիների կազմում։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 213 հանդիպում, դարձել 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։