Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց իտալական թիմ

«Ուդինեզեն» հայտարարել է չիլիացի 35-ամյա հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է երկու տարով։

Հիշեցնենք, որ Սանչեսն արդեն խաղացել է «Ուդինեզեում» 2006-ից 2011 թվականներին։ 2011 թվականին հարձակվողը «Ուդինեզեից» տեղափոխվեց «Բարսելոնա»։

Անցած մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում «Ինտերի» 33 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։