Ֆաբիո Կարվալյոն կարիերան կշարունակի ԱՊԼ-ի մեկ այլ թիմում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն կարիերան կշարունակի «Բրենտֆորդում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բրենթֆորդը» 21-ամյա պորտուգալացու համար կվճարի մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գործարքի մեջ ներառելով նաև բոնուսները։

«Լիվերպուլը» Կարվալյոյին գնել է «Ֆուլհեմից» 2022 թվականի ամռանը 5,9 միլիոն եվրոյով։