«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Պեդրու Նետուն սկսել է բուժզննում անցնել մինչև «Չելսի» տեղափոխվելը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ լոնդոնցիները 24-ամյա պորտուգալացու համար կվճարեն 60+3 միլիոն եվրո։
Նետուն հանդես է գալիս «Վուլվերհեմփթոնում» 2019 թվականից։ Այս ընթացքում նա հիմնական թիմի կազմում անցկացրել է 135 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։