«Չելսիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը հետաքրքրված է «Յուվենտուսի» ծառայություններով, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը փորձում է հասկանալ 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության իրագործելիությունը, ում տեղը «Չելսիում» վտանգի տակ է Պեդրու Նետուի տեղափոխության պատճառով։
2023/24 մրցաշրջանում Ստերլինգը «Չելսիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։