17-ամյա հարձակվող Զավեն Խուրդավերդյանը տեղափոխվեց «Նոա»։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։
«Շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի առաջին քայլերը սկսելու եմ «Նոայի» նման ուժեղ և հեռանկարային ակումբում։ Վստահ եմ, որ «Նոան» հայկական ֆուտբոլի զարգացման հիմքն է դնելու և նոր պատմություններ կերտելու»,-թիմին միանալուց հետո ասել է երիտասարդ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ հարձակվողը 23 խաղ է անցկացրել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ու խփել 2 գոլ։ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականում Խուդավերդյանն անցկացրել է 2 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ։