«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղը հետաձգվել է

Հայատանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» օգոստոսի 11-ին կայանալիք հանդիպումը հետաձգվել է` պայմանավորված երկու ակումբների ելույթներով եվրագավաթային մրցաշարում, հայտնի է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին, «Փյունիկը» Երևանում կմրցի «Օրդաբասիի» դեմ։