Ջեկ Գրիլիշը վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը չի օգնի իր թիմին Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել թիմի վերջին մարզման ժամանակ։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։