Մատեիս դե Լիգտը տեղափոխվում է Անգլիա

«Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեիս դե Լիգտը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, կողմերը լիովին համաձայնեցրել են գործարքը, իսկ անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար մյունխենցիներին կվճարի 45 միլիոն եվրո (գումարած 5 միլիոն բոնուսներ)։

Դե Լիգտը շուտով բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ նախքան 5 տարվա պայմանագիր ստորագրելը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

2023/24 մրցաշրջանում դե Լիգտը «Բավարիայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։