Եվրոպայի նորընծա չեմպիոն Ալվարո Մորատան պայմանագիր է կնքել իտալական «Միլանի» հետ, ինչը մեծապես գոհացրել է Զլատան Իբրահիմովիչին։ Նա բացատրել է, թե ինչու է ակումբին պետք Մորատան։
«Ես լավ գիտեմ, որպես նախկին ֆուտբոլիստ, որ լավ ֆուտբոլիստը պետք է իրեն դրսևորի ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս։ Պետք է հավասարակշռություն լինի, և Մորատան դա ունի:
Չեմ կասկածում, որ նա օպտիմալ կերպով կհամապատասխանի թիմին։ Բոլորը սպասում են նրան։ Բոլորը ցանկանում են հնարավորինս շուտ ճանաչել նրան և աշխատել նրա հետ։ Մորատան գիտի «Միլանի» ԴՆԹ-ն և նա հավակնոտ ծրագրեր ունի»,- նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում pianetamiln.it-ը։
Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 17-ին։