«Լեսթերը» պատրաստվում է մեկ մրցաշրջանով վարձակալել վինգեր Վիլֆրիդ Զահային:
Աղվեսները համապատասխան բանակցություններ են վարում «Գալաթասարայի» հետ։
Ինքը՝ 31-ամյա կոտդիվուարցին, հետաքրքրված է Պրեմիեր Լիգա վերադառնալով, որտեղ նախկինում հանդես է եկել «Քրիսթալ Փելասում», «Քարդիֆում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:
Անցած մրցաշրջանում անցկացրած 42 հանդիպումներում Զահան թուրքական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։