«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նշել է, որ իր թիմը կարող է հաղթել ցանկացած մրցակցի։
«Մենք մրցունակ ենք և կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի: Մենք դա ապացուցել ենք վերջին երկու մրցաշրջանների ընթացքում՝ մենք հաղթեցինք «Լիվերպուլին», մենք հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին»: Մեր խնդիրն է ավելի ցածր մակարդակի թիմերի հետ խաղերում կայունության հասնել, նրանց դեմ խաղերում միավորներ վաստակել։ Մյուս թիմերն այս հարցում մեզնից առաջ են, մենք պետք է հետ չմնանք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Օգոստոսի 10-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Սուպերգավաթի խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։