Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ Էդերսոնը չի հեռանա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ դարպասապահ Էդերսոնը չի հեռանա ակումբից։

«Մեծ թեթևացում է Էդերսոնի և Օրտեգանի մնալը: Էդերսոնի խարիզման, նրա կայունությունը… Շատ ուրախ եմ, որ նա մնում է»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերն է մեջբերում Գվարդիոլան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթթիհադը» ցանկանում է ձեռք բերել 30-ամյա Էդերսոնին։

Հունիսին «Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը 31-ամյա Ստեֆան Օրտեգայի հետ մինչև 2026 թվականը։