Միայն մեկ ակումբ է հետաքրքրված Ֆեդերիկո Կիեզայով

«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան ստիպված է նոր ակումբ փնտրել։

Բյանկոներիները 26-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են տրանսֆերի, քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան հույսը չի դնում նրա վրա։

Խոսակցությունները իտալացուն կապում էին տարբեր երկրների հսկայական թվով ակումբների հետ, սակայն նրա նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերեց միայն «Ռոման», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

«Միլանը» կապ է հաստատել նաև Կիեզայի գործակալի հետ, սակայն բանակցությունները առաջ չեն գնացել, և «Ինտերը» շարունակում է ստվերում սպասել։