Ժյուլ Կունդեն խոսել է իր ֆուտբոլային վախի մասին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն կիսվել է իր ֆուտբոլային վախով։

«Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ կարիերայիս վերջում կզղջամ բաց թողնված հնարավորությունների համար, այն բանի համար, որ չեմ հասել իմ առավելագույնին։

Որպես մարզիկ՝ քեզ շատ բան է սպասվում, և որոշ ֆուտբոլիստներ սխալ շրջադարձեր են կատարում, մոլորվում, քանի որ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են ասում ուրիշներն իրենց մասին»,- նշել է 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը։