Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ֆեներբախչեի» պորտուգալացի մարզիչը շատ է ցանկանում ձեռք բերել Սոֆյան Ամրաբատին, սակայն խնդիրն այն է, որ այժմ «Ֆեների» վատագույն թշնամին՝ «Գալաթասարայը», հավակնում է մարոկկացի պաշտպանին։
Անցած մրցաշրջանը Ամրաբատն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Նրա իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային», սակայն թիմի նոր մարզիչ Ռաֆայել Պալադինոն հայտարարել է, որ ֆուտբոլիստն այլևս չի տեղավորվում իր ծրագրերի մեջ։