ARMENIAN PREMIER LEAGUE. ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»

ՀՊԼ 2-րդ տուրում ԲԿՄԱ-ն «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց «Վեստ Արմենիայի» դեմ։

Բանակայինները կարողացան խոշոր հաշվով հաղթանակի հասնել (5:2):

Բանակայինների կազմում գոլերի հեղինակ դարձան Արայիկ Էլոյանը (23’), Նարեկ Հովհաննիսյանը (23’, 32’), Լևոն Բաշոյանը (90+2)։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Արսեն Եղիազարյանը (20’)։

Տանտերերի գոլերը խփեց Զախար Տարասենկոն (17’, 90+6):