Մատեո Կովաչիչը խոստովանել է, որ իր համար դժվար էր հարմարվել «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է թիմում իր հարմարվելու մասին:

«Ինձ համար սկիզբը դժվար էր: Մի քանի ձախողումներ եղան: Հեշտ չէ այդքան արագ անել այն ամենը, ինչ մարզիչը խնդրում է: Բայց այդ ընթացքում սկսում ես հասկանալ, որ այդ ամենը շատ իմաստալից է»,- Կովաչիչի խոսքը մեջբերում է լրագրող Ջեք Գոգանը։

30-ամյա Կովաչիչը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 46 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։