Մատեիս դե Լիգտը մեծ անախորժությունների մեջ է ոստիկանության հետ

Մատեիս դե Լիգտը շուտով կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»: Սակայն այս պահին պաշտպանը մեծ խնդիրներ ունի։ Ինչպես հայտնում է Bild-ը, ֆուտբոլիստը վրաերթի է ենթարկել մեկ այլ մեքենա և դեպքի վայրից դիմել փախուստի։

Դե Լիգտը հայտնվել է տեղի ոստիկանության մանրադիտակի տակ։

Նախօրեին պաշտպանը ենթադրաբար վրաերթի է ենթարկել «Բավարիայի» մարզումային կենտրոնի մոտ կայանված մեքենան։ Այնուհետեւ նա դեպքի վայրից հեռացել է ավտոմեքենայով։

Վկան իբր տեսել է ամեն ինչ ու ոստիկանություն է կանչել։ Նա ոստիկաններին ասաց, որ տեսել է Դե Լիգտի Audi Q8-ը:

Ոստիկանությունն առայժմ չի ցանկանում ողջ դեպքը մեկնաբանել։ «Բավարիան» և Դե Լիգտը նույնպես լռում են։ Սակայն, թվում է, թե ֆուտբոլիստը կարող է մեծ խնդիրներ ունենալ։