Ռահիմ Ստերլինգը ցանկություն է հայտնել վերադառնալ Անգլիայի հավաքական

«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը ցանկություն է հայտնել վերադառնալ Անգլիայի հավաքական։

«Իհարկե, ես սիրում եմ խաղալ Անգլիայում: Սա լավագույն զգացողություններից մեկն է, որը դուք կարող եք ապրել: Տղաներին խաղադաշտում տեսնելն ինձ համար ուրախություն է։ Անկեղծ ասած, դրանք միակ խաղերն էին, որ դիտել եմ EURO-2024-ում։ Ես սիրում եմ ներկայացնել Անգլիան: Անհամբեր սպասում եմ Անգլիայի հավաքական վերադառնալուն, դա միանշանակ է»,- Ստերլինգի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը դադարել է ընդգրկվել իր թիմի հայտացուցակում Քաթարում կայացած ԱԱ-2022-ից հետո։ Ընդհանուր առմամբ, Սթերլինգն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 82 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի հեղինակ։