«Բարսելոնան» որոշել է, թե երբ կհայտարարի Դանի Օլմոյի տրանսֆերի մասին

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է «ՌԲ Լայպցիգից» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերի հայտարարման օրը։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» պետք է այսօր հայտարարի գործարքի մասին:

Օլմոյին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հետաքրքրել են բազմաթիվ թոփ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին» և Մյունխենի «Բավարիան»: Այնուամենայնիվ, կիսապաշտպանը որոշել է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում նախկինում հանդես է եկել երիտասարդական մակարդակում։

Հիշեցնենք, որ վերջերս Օլմոն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ կիսաեզրափակիչում գոլի հեղինակ դառնալով Ֆրանսիայի հավաքականին։ Բունդեսլիգայի վերջին խաղում 26-ամյա Դանին 21 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։