Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել ազգային հավաքական

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը, հայտնում է The Athletic-ը։

Նշվում է, որ արգենտինացի մասնագետն այս պաշտոնի գլխավոր թեկնածուն դարձել է այն բանից հետո, երբ գերմանացի Յուրգեն Կլոպը հրաժարվել է դրանից։

Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։

Հիշեցնենք, որ ամերիկացի նախկին մարզիչ Գրեգ Բերհալտերը պաշտոնանկ արվեց հուլիսին ԱՄՆ-ի աղետալի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո, որտեղ թիմը դուրս մնաց խմբային փուլում: