Դոմինիկ Սոլանկեն շատ մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն

Լոնդոնի «Թոթենհեմը» լուրջ առաջընթաց է գրանցել հարձակվողի տրանսֆերի հարցում: Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տեղեկություններով՝ «Բորնմութը» համաձայնել է վաճառել իր հարձակվող Դոմինիկ Սոլանկեին «Թոթենհեմին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա հարձակվողը «Թոթենհեմի» համար կարող է արժենալ 70-80 միլիոն եվրո։ Ինքը՝ Դոմինիկը, հուսահատորեն ցանկանում է տեղափոխվել Անժե Պոստեկոգլուի թիմ և այժմ արդեն բանակցություններ է վարում անձնական պայմանագրի կետերի շուրջ։

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Չելսիի» սանը դարձել է 19 գոլի հեղինակ։ Նախկինում Սոլանկեն գրավում էր Պրեմիեր Լիգայի մյուս թոփ ակումբների ուշադրությունը, սակայն ամենահիմնական հետաքրքրությունը դրսևորեց «Թոթենհեմը»: