Տիբո Կուրտուան ​​բացատրել է, թե ինչու է Կառլո Անչելոտիին համարում բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկը

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ​​լրագրողների հետ զրույցում խոսել է «սերուցքայինների» իտալացի փորձառու մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին։

Կուրտուան ​​ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը ասել է, որ կարծում է՝ Անչելոտտին հիանալի մարդ է, հիանալի բնավորությամբ: Բելգիացին նշել է, որ Անչելոտտին անհավանական մարզիչ է։

«Նա իսկապես լավ է ղեակավրում հանդերձարանը: Մենք քրտնաջան աշխատում ենք և դրա համար գավաթներ ենք նվաճում: Այդ իսկ պատճառով ես Կառլոյին համարում եմ բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկը»,- ​​ավելացրել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ նվաճեց Լա Լիգայի տիտղոսը և Չեմպիոնների Լիգան։