Սաուդյան ակումբը ցանկանում է գնել Վիկտոր Օսիմհենին

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» ղեկավարները ցանկանում են այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը։

Ըստ ինսայդեր Բեն Ջեյքոբսի՝ Սաուդյան Արաբիայի թիմը ցանկանում է փորձել համաձայնության գալ «Նապոլիի» հետ՝ նիգերիացի աստղ հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի հարցում։ 25-ամյա ֆուտբոլիստը կարիերան Եվրոպայում շարունակելու տարբերակ է փնտրում, սակայն դեմ չէ Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը Իտալիայի առաջնությունում «Նապոլիի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։