Առնե Սլոթը ցանկանում է նոր պաշտպան գնել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը հույս ունի ուժեղացնել իր թիմի պաշտպանությունը։

Անցած մրցաշրջանի վերջում Ժոել Մատիպը հեռացավ «կարմիրներից», և նրան փոխարինող չեկավ։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ մերսիսայդցիների ղեկավարը կցանկանար իր կազմում տեսնել նոր կենտրոնական պաշտպանի։ Ակումբը դիտարկում է Մաքսենս Լակրուային «Վոլֆսբուրգից» և Անտոնիո Սիլվային «Բենֆիկայից»։

Transfermarkt-ի փորձագետները 24-ամյա Լակրուայի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո, իսկ 20-ամյա Սիլվային՝ 45 միլիոն: