«Բարսելոնան» տարիներ առաջ կարող էր գնել Կիլիան Մբապպեին, բայց ընտրել է Ուսման Դեմբելեին

ՖԻՖԱ-ի նախկին գործակալ Խոսեպ Մարիա Մինգելլան լրագրողների հետ զրույցում ասել է, որ ժամանակին «Բարսելոնային» առաջարկվել է պայմանագիր կնքել աստղային ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։

Մինգելլան Sport.es-ին ասել է, որ կատալոնական ակումբին առաջարկվել է 140 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Կիլիան Մբապպեին, սակայն «բլաուգրանան» հետո ընտրել է Ուսման Դեմբելեին: Նախկին գործակալը նշել է, որ երբ նման սխալներ ես անում, դրա հետևանքները վճարում ես։

«Այնուհետև, չգիտես ինչու, փորձագետները կարծում էին, որ Դեմբելեն ավելի լավ կտեղավորվի «Բարսելոնայի» համակարգում: Դա շատ լուրջ սխալ էր»,- հավելել է Մինգելլան:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն այս ամառ երկարաժամկետ պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։