Ռոնալդուն՝ Պեպեին․ «Դու յուրահատուկ ես»

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին թիմակից և ազգային թիմակից Պեպեի կարիերան ավարտելու փաստին։

41-ամյա Պեպեն օգոստոսի 8-ին հայտարարել է, որ ավարտում է իր ֆուտբոլային կարիերան։

«Բառեր չկան արտահայտելու, թե ինչ ես նշանակում ինձ համար, իմ ընկեր։ Մենք հաղթել ենք ամեն ինչ, որ պետք է հաղթել խաղադաշտում, բայց ամենամեծ հաղթանակը բարեկամությունն ու հարգանքն է, որը ես տածում եմ քո հանդեպ։ Դու յուրահատուկ ես, եղբայրս։

Շատ շնորհակալ եմ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։