«Թոթենհեմը» հետաքրքրված է «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիի ծառայություններով, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողի տրանսֆերը լոնդոնյան ակումբի համար այս պահին առաջնահերթ խնդիր է։
Ֆուտբոլիստը «Բրենթֆորդում» հանդես է գալիս 2020 թվականից։ 28-ամյա հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 141 հանդիպում, դարձել 72 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը անգլիացու արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։