«Բոկա Խունիորսի» պաշտպան Աարոն Անսելմինոն տեղափոխվել է «Չելսի»։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա արգենտինացին 7 տարվա պայմանագիր է կնքել։ Նշվում է, որ Աարոն Անսելմինոն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Բոկա Խունիորսում»։ Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքի գումարը կազմել է 16,5 մլն եվրո։
«Բոկա Խունիորսի» առաջին թիմի կազմում «Չելսիի» նորեկն անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։