Դոմինիկ Սոլանկեն համաձայնել է տեղափոխվել անգլիական թոփ ակումբ

Լոնդոնի «Թոթենհեմը» մոտ է «Բորնմուտի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեի տրանսֆերը ձևակերպելուն։

Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ Սոլանկեն համաձայնել է տեղափոխվել անգլիական թոփ ակումբ: Բանակցությունները շարունակվում են։

Դոմինիկ Սոլանկեն նախորդ մրցաշրջանում «Բորնմուտի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։