«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մրցաշրջանի մեկնարկից առաջ խոսել է ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսի մարզավիճակի մասին։
«Առաջին զգացողությունը, որ ունեցա, երբ տեսա նրան այս ամառ… դա յուրահատուկ բան էր: Ես դա զգացի։ Գաբրիելից բխող էներգիան ուրիշ դարձավ։ Նա այլ տեսք ունի: Նրա շարժումները տարբեր են… ընդհանուր առմամբ նա հիանալի տեսք ունի», – Արտետային մեջբերում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter).
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին այս ամառ։