Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Չելսիի» հետ ընկերական խաղից հետո (2:1) խոսել է «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղային նոր դիրքի մասին։
«Սա կարող է լինել նրա խաղային նոր դիրքը: Այսօր նա հենակետային էր: Լուկան նույնպես կարող է ձախ կողմում լինել, ինչպես Տոնի Կրոսը: Նա շատ լավ է խաղում գնդակով և շատ է օգնում թիմին:
Մոդրիչը շատ լավ է ժամանակի հարցում, նա ունի մեծ փորձ… նա ֆանտաստիկ է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Մոդրիչը «Ռեալում» խաղում է արդեն 12 տարի։