Էնցո Ֆերնանդեսը կդառնա «Չելսիի» ավագներից մեկը

«Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը 2024/25 մրցաշրջանում կդառնա «ազնվականների» ավագներից մեկը։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» նոր մարզիչ Էնցո Մարեսկան վստահում է արգենտինացուն՝ չնայած ֆուտբոլիստի շուրջ ծագած սկանդալներին։ Մադրիդի «Ռեալի» հետ ընկերական խաղում (1:2) Ֆերնանդեսը նույնիսկ ավագի թեւկապը ստացավ այն բանից հետո, երբ նրան փոխարինեց Ռիս Ջեյմսը:

Հիշենք, որ 2024 թվականի գավաթի հաղթանակը տոնելու ժամանակ Էնցոն ուղիղ եթեր է սկսել սոցիալական ցանցում, որտեղ նա և իր թիմակիցները երգել են. «Նրանք խաղում են Ֆրանսիայի համար, բայց նրանք բոլորը Անգոլայից են»։ Հաղորդվում էր, որ «Չելսիի» ֆրանսիացի ֆուտբոլիստները շատ են զայրացել իրենց թիմակցի պահվածքից։ Ակումբը կարգապահական հետաքննություն է սկսել։